Բաժիններ՝

Մոսկվայում կկայանա ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը պետք է հանդիպեն Մոսկվայում: Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը պլանավորվում է երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում», – ասել է նախարարը:

2022 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների` 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների պլանավորված հանդիպումը հարկ է եղել հետաձգել Դամասկոսի դիրքորոշման պատճառով, որը պահանջում է թուրքական ուժերի դուրսբերում Սիրիայի տարածքից՝ նախքան Անկարայի հետ բանակցություններին մասնակցելը։ Anadolu-ի հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, որ չորս երկրների նախարարները կհանդիպեն մայիսի սկզբին Մոսկվայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930