![](/banners/BeFunky-design.jpg)
Կոլորադոյում 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1109425.jpg)
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին նշվում է նահանգապետի տարածած հայտարարությունում:
Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. Կոլորադոյի նահանգային կապիտոլիումի այգում կա Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյում ավագ դպրոցն ավարտելիս պահանջվում է Ցեղասպանության վերաբերյալ ուսուցում անցնել:
«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգվում ենք, որ փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում կրկնելու Հայոց ցեղասպանությունը: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» ամբողջ աշխարհում՝ ցանկացած վայրում», – նշված է նահանգապետ Փոլիսի հայտարարությունում