
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։