«Իսկ ի՞նչ անենք, համակերպվե՞նք, բոլորս մեզ դնենք զոհասեղանի՞ն». Արթուր Վանեցյան

«Շուրջ 120 000 հայորդիներ կանգնած են իրական ցեղասպանության եզրին, և դրանք ուղղակի խոսքեր չեն: Վերջին շրջանում զոհերն ամենօրյա ռեժիմով կան: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի այլևս երբեք չլինեն ցեղասպանություններ: Նախ պետք է միջազգային հանրությունը ճանաչի և դատապարտի ցեղասպանությունը: Բայց ամենակարևորը, որ պետք է անենք, պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, դառնանք տնտեսապես զարգացած երկիր, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ հնարավոր է՝ հայ ազգին հնարավոր է ցեղասպանել»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Վերջինս նշեց՝ օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելն անիմաստ է համարում, որովհետև այդ մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս, ցավոք սրտի, սպասարկում են ոչ թե ՀՀ-ի, այլ բոլորի շահը, բացի Հայաստանի և Արցախի ժողովուրդներից:

«Մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան և Ադրբեջանն արդյո՞ք ուզում են կամ կարող են խաղաղ ապրել մեզ հետ: Բազմիցս ականատես ենք եղել, երբ ադրբեջանցիները սպանում են հայերին միայն նրա համար, որ նրանք հայ են, ուստի չեմ կարծում, որ կարող ենք ունենալ որևէ հարաբերություն, քանի դեռ Հայաստանն ուժեղ չէ և չունի ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն»,- ասաց նա:

Հարցին՝ երեկ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ժողովրդին ապստամբության պատրաստ լինելու կոչ արեց, արդյո՞ք դրա ժամանակն է սահմանային այս լարված իրավիճակի պայմաններում, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ «Իսկ ի՞նչ անենք, համակերպվե՞նք, բոլորս մեզ դնենք զոհասեղանի՞ն»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս