Պեսկովն ընդգծել է, որ նախկինում այս պայքարն ընթանում էր «դիվանագիտական դիմակներով», իսկ այժմ Արևմուտքի փորձերը դառնում են ավելի բաց և ուղղակի։
Գլխավոր քարտուղարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից ընդունված Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի հռչակագրին։ Նրա խոսքով` դա նշանակալից փաստաթուղթ է, որը սահմանում է կազմակերպության նպատակներն առաջիկա ժամանակաշրջանի համար։
Նոյեմբերի 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շուրջ 1500 հազար հայկական բեռնատար է կանգնած անցակետի մոտ։ Տեղեկությունը լրատվամիջոցներին փոխանցել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Ավտոներկրողների բողոքի ակցիան Բաղրամյան 26-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Twitter-ի և Tesla-ի սեփականատեր Էլոն Մասկը, որին մեղադրում են իր X սոցիալական ցանցի հարթակում հակահրեական ատելություն սերմանելու մեջ, երկուշաբթի կհանդիպի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և իսրայելցիների հետ, որոնց հարազատներին ՀԱՄԱՍ-ը Գազայում պատանդ է պահում:
Լաչինի միջանցքից գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
Օրենքն արգելում է անտառահատվող հատվածներում աճեցված ոչ միայն սուրճի և կակաոյի, այլև արմավենու յուղի և ռետինի վաճառքը ԵՄ-ի սահմաններում։
Շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն անակնկալի է եկել հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հայտարարություններից:
Մասացուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿՊ-ի հետ կապված գործընթացները։
ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Պրիմակովյան ընթերցումներ» 9-րդ միջազգային ֆորումի շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ միջոցառումներն ու զորավարժությունները բոյկոտելը։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին Alpha News-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել «Դուայթ Էյզենհաուեր» և «Ջերալդ Ֆորդ» ավիակիրների գլխավորած հարվածային խմբերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող հակամարտության կապակցությամբ:
Կրասնոդարի երկրամասում ալիքների բարձրությունը հասել է յոթ մետրի։
ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց, որ փորձում են արձագանքել բռնության պատճառներին և հիմքերին, որպեսզի նաև կանխարգելման ուղղությամբ աշխատանքները լիարժեք լինեն։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:
Նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն հետախուզական արբանյակ է արձակել ուղեծիր, ինչն, ըստ երկրի արտգործնախարարության, թելադրվել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «ռազմական գործողություններին» հետևելու անհրաժեշտությամբ։
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման, ուսումնասիրությունների իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում:
«Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող մարմնի լուռ համաձայնությանն, ունի այլ պատճառներ։ Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք, առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը»։
Ոստիկանությունը շարունակում է հետևողական և անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Օրերս տրամաբանական ավարտին հասավ հերթական միջոցառումը:
Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին, այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։
Երևանի քաղաքապետը հանձնարարեց նաև մրցույթի դնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը։
Նաև առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, և Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։