«Լսումներից մեկ օր առաջ տեղեկացվել եմ, որ «Հայաստան» խմբակցությունից ջնջել են իմ անունը հրավիրվածների ցանկից». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Հայաստան» դաշինքն արգելափակել է իմ մասնակցությունը խորհրդարանական լսումներին։

2023 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ։

Հանդիսանալով «Հայաքվե»-ի սկզբնական նախաձեռնող խմբի 66 անդամներից մեկը, ինչպես նաև ակտիվորեն ընդգրկված լինելով նախաձեռնության քարոզչական աշխատանքներում՝ իմ անունը, շատերի հետ միասին, ներկայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցություն՝ լսումներին հրավիրելու նպատակով։ Ավելին, ես նախապես հաստատել եմ ոչ միայն իմ հնարավոր մասնակցությունը, այլև լսումների ժամանակ ելույթով հանդես գալու պատրաստակամությունը։

Լսումներից մեկ օր առաջ ես տեղեկացվել եմ, որ «Հայաստան» խմբակցությունից ջնջել են իմ անունը հրավիրվածների ցանկից՝ հնարավորություն չտալով մասնակցել լսումներին։

Փորձելով հետաքրքրվել պատճառների մասին՝ ինձ պարզաբանել են, որ իմ անունը դուրս է մնացել հրավիրվածների ցանկից՝ մասնակիցների մեծ թվի և դահլիճի սահմանափակումների պատճառով։

Լսումների ընթացքից պարզ եղավ, որ այդ «բացատրություն»-ը որևէ հիմք չունի, քանի որ լսումների ժամանակ դահլիճում առկա էին մի քանի տասնյակ ազատ տեղեր։

Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող մարմնի լուռ համաձայնությանն, ունի այլ պատճառներ։ Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք, առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը»։

Տեսանյութեր

Լրահոս