Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ մաքուր ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված:
Լեռնագոգցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացած փողի մի մասը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողականան ծառայությունից։
«Դուք միայն անկլավի վերաբերյալ ասացիք, բայց ես ավելին ասեմ՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, ասել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հիմա ի՞նչ է ասում։ Կոնյունկտուրայի պահպանման խնդիր է, պետք է՝ այսօր այդպես կասի, վաղը պետք չեղավ՝ այլ բան կասի։ Վերջում էլ կասի, թե ոչ «ոչ» եմ ասում, ոչ «այո» եմ ասում, քանի որ «ոչ» եմ ասում, դա չի նշանակում, որ «այո» եմ ասում։ Մեզ ժամանակին ասում էին, որ բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ փաստաթուղթ չկա, հետո պարզվեց, որ բանավոր համաձայնություններ կան։ Պարզվեց, որ կա բանավոր հրաման, հետո պարզվեց, որ կա նաև գրավոր հրաման»,- նշեց Թևան Պողոսյանը։
Սրանով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր։
Նիկոլ Փաշինյան, եղբա՛յր, եթե ունակ չես դիմադրել, վեր կաց, գնա. Տաթև Հայրապետյան
Ոստիկանն ամուր բռնել է ակցիայի մասնակցի ձեռքը, բայց մեքենա չկա, որ նրան բերման ենթարկեն
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է 2024-ի բյուջեի խորհրդարանական քննարկմանը: Անդրադառնալով Թուրքիայի ռազմական արդյունաբերության ոլորտին՝ նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այդ ոլորտի առաջատարներից մեկը։
Չեմ քայլելու սրճարանների, հաց ուտող մարդկանց արանքով. Միքայել Նահապետյանին նույնպես բերման ենթարկեցին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) նոյեմբերի 24-ից Գազայի հատվածի ավելի քան 120 հազար բնակչի առաջին անհրաժեշտության սննդամթերք է տրամադրել:
Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս պահին մասնագետներն ստուգում են բերված 565 արտեֆակտների վիճակը։
Եթե 10-ի փոխարեն լինենք 50, ոստիկանությունն էլ սենց կենտրրոնացված չի կարողանալու գործել. Նահապետյան
Ոստիկանությունն առանց պատճառաբանության, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին
Խափանման միջոցը՝ կալանք:
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող հատվածի երթևեկությունը:
Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում ի թիվս մեծ բանաստեղծի արտասահմանում անցկացրած տարիների այլ ուշագրավ դրվագները, ներկայացնում է նաև մի զավեշտալի պատմություն, որն ավարտվում է տուգանքով։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակորեն պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը։ Արևմուտքի ազդեցության տակ Հայաստանի ներկայիս իշխանությունը հայտարարություններ է անում, որոնք դեմ են անկախ պետություն ստեղծելու իրավունքի համար աբխազ ժողովրդի ընտրած ուղուն»,- netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Աբխազիայի դե ֆակտո նախագահը:
Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Արդեն 44-օրյա պատերազմի օրերին ունեցանք կենդանության օրոք Ազգային հերոսի կոչման նոր կրողներ՝ Տիրան Խաչատրյան, Անդրանիկ Փիլոյան, Գարեգին Պողոսյան: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե քիչ չեն դեպքերը, երբ աշխատավարձ են տվել զինվորական գործից չհասկացողի, և այսօր պիտի վստահ լինեն՝ ում են վստահում երկրի անվտանգությունը, շարունակությունն է ավելի վաղ ասված մտքի, թե «մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»:
ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է մղում հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ստեղծման գաղափարը՝ որպես ազդեցության գործիք՝ միաժամանակ հիմնելով նմանատիպ կառույցներ Կենտրոնական Ասիայի երկրներում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Իմ պապերը գաղթական եղել են, ես չեմ ուզում՝ իմ թոռներն էլ գաղթական լինեն. Միքայել Նահապետյան
«Ես չեմ ուզում պատգամավոր կամ այլ պաշտոնյա դառնալ, այլ ուզում եմ, որպեսզի հանգիստ ապրենք մեր երկրում։ Հայաստանը մնա հայկական, այլ ոչ թե հայ-ադրբեջանական կամ միայն ադրբեջանական»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված «Զանգ» իրազեկման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանը։
«Ես երբեք չեմ մտածել, որ ինչ-որ բան հեշտ է լինելու, հատկապես այս պարագայում։ Եթե կարողանանք մարդկանց հասկացնել, բացատրել սպառնացող վտանգները, ապա կնշանակի՝ մեզ մոտ հաջողվեց խնդիրը լուծել։ Եթե չհաջողվի, ապա պետք է այլ մեթոդների դիմենք, մինչև ստացվի»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Պետրոզավոդսկի պետական համալսարանի գիտնականները Քուվեյթի գիտության և տեխնոլոգիաների քոլեջի մասնագետի հետ միասին ստեղծել են մեքենայական ուսուցման ալգորիթմ՝ ախտորոշելու և վերահսկելու Պարկինսոնի հիվանդությունը՝ օգտագործելով էլեկտրաէնցեֆալոգրամ (EEG) տվյալները, որոնք կարող են օգտագործվել շարժական բժշկական սարքերում:
Եգիպտոսը հայտարարել է Գազայում մարդասիրական զինադադարի հնարավոր երկարաձգման մասին
Ինչ վերաբերում է գործողությունների հստակ քարտեզին, Միքայել Նահապետյանն ասաց, որ կա տրամաբանական որոշակի սխեմա, որն էլ ըստ իրավիճակի՝ կլրացվի շատ ավելի կոնկրետ գործողություններով։
«ՎԱԶ-21011»-ի 62-ամյա ուղևորուհի Աննա Խաչատրյանը և 66-ամյա ուղևոր Կամո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին:
«Զանգ» շարժման ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ
«Մեզ ասում են՝ դրսի ցորենն էժան է, ձեր ցորենը մեզ պետք չէ: Այստեղ ո՞ր գյուղը մտնես ու մոտենաս ֆերմերին, որ այդպիսի խնդիր չունենա: Միայն իմ տանը հիմա 30 տոննա ցորեն ունեմ ամբարում լցված: Ես դա ի՞նչ եմ անելու, որ չփչանա, ու կարողանամ իրացնել: Եթե չկարողանամ իրացնել, ստիպված եմ լինելու ամբողջ տարվա աշխատանքս ջուրը թափել: Այս դեպքում միայն մեկ լուծում է մնում՝ այդ ամբողջ ցորենը դարձնել անասնակեր: Ափսոս չէ՞՝ այդ ամբողջ բերքը տանենք-լցնենք անասունների դիմացը»: