Կատարի վարկանիշային մրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-14-ը:
Կուբայի նախագահը երթի ժամանակ կրել է պաղեստինյան սև ու սպիտակ քեֆիյե շարֆ։ Նրան ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Արցախի ուրացման հետևանքները, կամ ինչպես կանխել հայկական պետականության կործանումը
Տիգրան Աթանեսյանի հարցազրույցն ընդհատեց Նիկոլ Փաշինյանին գովերգող երեխան
Մալյանի հոդվածի պատժաչափը որ նայում ենք, ակնհայտ քաղաքական երանգ ենք տեսնում. Ռուբեն Մելիքյան
Դա քաղհասարակություն չէր, այլ ճտիկով կառավարվող գործակալական ցանց. Կարեն Վրթանեսյան
Իրավաբան չեմ, բայց մանիկյուրշիցա կամ վարսավիր էլ լինեի, կհարցնեի՝ բա ո՞ւր է տուժողը. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ-ի տարածքներն օկուպացված են, սրանք զիջումներից ու անհասկանալի «խաղաղությունից» են խոսում․ Ավետիք Չալաբյան
Նարեկ Մալյանը քաղաքական հալածյալ է. ոստիկաններին շարել է այստեղ. վախերի արդյունքն է. Աննա Մկրտչյան
ԱԺ-ում մի խումբ խուլիգաններ հարձակվեցին վրաս.3 բողոք եղավ, քրեական վարույթ չհարուցվեց. Էդգար Ղազարյան
«ՀԱՊԿ-ը մեր գործընկերը չէ, այն մեր դաշնակիցն է, մեր գործընկերը ՆԱՏՕ-ն է, այլ երկրներ են, որոնք որևէ կերպ չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ։ Իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով։
«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ադրբեջանցիները չկարողացան, ենթադրենք, Տավուշի հատվածից մի մետր անգամ առաջ գալ 44-օրյայի ժամանակ և դրանից հետո, այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքից գրեթե 200 քկմ ադրբեջանցիները զավթել են: Ինչո՞ւ այդ 200 քկմ-ից մեկ քմ Տավուշից չկա: Շատ պարզ… Որովհետև Տավուշի հատվածը կահավորվել էր մեր ժամանակ, և այնտեղ պաշտպանողական մարտեր մղելը շատ ավելի հարմար է և արդյունավետ, քան այնտեղ, որտեղ կահավորված չեն»,- այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հարց հնչեցրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ բյուջեն, կոպիտ ասած, պետության գրպանն է, որտեղից պետության կարիքների համար պետք է ծախսեր կատարել։ Հետևաբար՝ հարց է առաջանում, եթե իշխանություններն այսօր ասում են, որ բյուջեն այդքան լավ է, ինչո՞ւ է վիճակն այսքան վատ։
«Անկեղծ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, թե այս իշխանություններն ինչպիսի քաղաքականություն են վարում։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքականություն վարել՝ նշանակում է, որ շարադասել՝ աստիճանակարգել։ Եթե ավելի պարզ ասեմ՝ գլխավորը կարևորից տարբերակել, առաջնահերթությունները նշել և այդ ուղղությամբ շարժվել»,- այս մասին դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների չի կարելի գնալ. դրանք մեզ տանելու են փակուղի. Սերժ Սարգսյան
Նա, ով ասում է սա Հայաստան չի, Հայք է, առաջ է տանում Արևմտյան Ադրբեջան ասվածը. Փաշինյան
«Ես վստահ եմ, եթե այսպիսի խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, ինչպիսին մենք, նորից եմ ասում՝ տարբեր տեղերից նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ որսալով՝ տեսնում ենք, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ։ Անարդար խաղաղությունը բուն է, պատճառ է նոր պատերազմի»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:
Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, խոսելով Արցախի խնդրից, Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից։
Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո, 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության և նրա մերձ շրջանակների, ինչպես նաև ոչ այդքան մերձ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցության և անձամբ երրորդ նախագահին թիրախավորելը։
«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև՝ 90-ականների կեսերից, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ՝ տեղացիները։ Իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։ Այս նույնը առանձին, այսպես ասեմ՝ վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց իմ կարծիքով՝ ամենակարևորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունները «Վարձկան» գործողության շրջանակներում համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ մտադիր չէ ընդլայնել պաղեստինաիսրայելական հակամարտության մասշտաբները։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությանը:
Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի վարորդական իրավունք տրամադրելու դեպքում կազմել է 380.000-ից 500.000 ՀՀ դրամ:
Այսօր Շուշիում մեկնարկել է թյուրքական աշխարհի ճարտարապետների սիմպոզիումը։
Մեր գերբի առյուծն ավելի շատ ծաղրանկարի ուրվագիծ ունի. Փաշինյան
Խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած պետականաշինության և ինստիտուտների վերակառուցման սկզբնական գործընթացը, 2001 թվականին Եվրախորհրդին անդամագրվելու գործընթացին զուգահեռ, նպաստել է Հայաստանում միջազգային կազմակերպությունների և դոնորների աջակցությամբ ժողովրդավարական գործընթացների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի ձևավորմանը։
Մեզ ասել են՝ ՀԱՊԿ անդամ եք, չենք կարող ռազմական համագործակցության մեջ մտնենք ձեզ հետ. Փաշինյան