Չինաստանը հետաքրքրված է ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ. գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը՝ ի նպաստ երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության:

Դեսպան Ֆան Յունն ընդգծել է, որ Չինաստանը հետաքրքրված է ՀՀ գլխավոր դատախազության հետ ուղիղ համագործակցությամբ, որը, ի թիվս այլնի, կընդգրկի երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:

Դեսպանի հետ զրույցում Հանրապետության գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ու պետական շահերի պաշտպանությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության շրջանակում երկու երկրների դատախազությունների համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930