«Դաշնակիցների հետ ոչ թե լեզվով, այլ ուղեղով է պետք աշխատել». Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ այսօր ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին՝ պատճառաբանելով, թե ՀԱՊԿ-ը՝ որպես գործընկեր, որևէ օգնություն չի տալիս Հայաստանին։
«ՀԱՊԿ-ը մեր գործընկերը չէ, այն մեր դաշնակիցն է, մեր գործընկերը ՆԱՏՕ-ն է, այլ երկրներ են, որոնք որևէ կերպ չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ։ Իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով։
Եթե ուղեղ չունես՝ փոխաբերական իմաստով եմ ասում, ապա դու չես կարող ունենալ այն արդյունքը, ինչն ակնկալում ես։
Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի, այլ որպեսզի անհրաժեշտության ու հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի։
Դա չպետք է միակողմանի լինի, անհրաժեշտության դեպքում դու էլ նրան պետք է օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղերում՝ քվեարկությամբ, վերաբերմունքով»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում