Հայ ծանրորդները կմասնակցեն Կատարի վարկանիշային մրցաշարին
Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչները դեկտեմբերին կմասնակցեն Կատարի վարկանիշային մրցաշարին:
Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Գրան Պրիին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ), ինչպես նաև Ալեքսանդրա Գրիգորյանը, (59 կգ), Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը, (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Կատարի վարկանիշային մրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-14-ը: