Վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել. Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո, 168.am-ը  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության և նրա մերձ շրջանակների, ինչպես նաև ոչ այդքան մերձ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցության և անձամբ երրորդ նախագահին թիրախավորելը։

Պատասխանելով հարցին, Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ թիրախավորումներն իր համար սովորական երևույթ են՝ արդեն 30 տարուց ավելի։

Երրորդ նախագահը նաև ընդգծեց՝ ամենակարևորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է  պետությունն ու պետականությունը։

Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել, իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, կուլակաթափություն, 30-ականներին՝ մարդկանց, ինչ-որ տեղ, նաև հանիրավի գնդակահարություններ, Հայրենական պատերազմ, որտեղ հարյուր-հազարավոր հայեր են զոհվել։ Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։ Եվ այս գիտակցումը, ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ՝ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս