«Այսօր էլ համարում եմ, որ Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար». Սերժ Սարգսյան
Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, խոսելով Արցախի խնդրից, Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից։
«Միշտ համարել և այսօր էլ համարում ԵՄ, որ Արցախի համար պայքարը եղել է պայքար Հայաստանի պետականության համար։ Երբ խնդիրն առաջ էինՔ մղում, այդ գիտակցությամբ էինՔ առաջ մղում։ Հետևաբար՝ Արցախը երբեք Հայաստանի, հայ ժողովրդի ու Հայաստանի պետականության համար բեռ չի եղել, եղել է փրկօղակ։
Այդ ողբերգությունը փաստորեն մեր պետականությունը զրկեց իր հենասյուներից մեկից։ Առաջին հերթին սրա մասին է պետք մտածել, այլ ոչ թե քաղաքական ուժերին ու անձերին թիրախավորելու մասին»,-իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում