Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմուտքում մինչեւ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս հոկտեմբերի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է փակ հավաք փորձագետների և որոշ տեղեկատվական հարթակների ու քարոզչամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, բնականաբար, բոլորը ՝ յուրային։ Հանդիպման նպատակն է եղել հնչեցնել, թե որ կողմ է գնում իշխանության արտաքին քաղաքական վեկտորը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախ՝ Փաշինյանը հաստատել է, որ արտաքին քաղաքականության, այն է՝ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որի ականատեսն են բոլորը, սակայն ընդգծել է, որ փոփոխությունը հատուկ կամ պաշտոնապես հայտարարված շրջադարձով չի լինելու, որոշ արտաքին գործընկերներ դրան դեմ են. ի մասնավորի՝ ակնարկել է Իրանին:
Արցախի կառավարությունը 2020-ից հետո կարողանում էր ուղիղ խոսել դոնորների հետ, ովքեր առաջին ձեռքից ստանալով կարիքների մասին ճշգրիտ ինֆորմացիա՝ գումարներ էին հատկացնում Արցախի կառավարությանը, նաեւ՝ որոշ հասարակական կազմակերպությունների, որոնք էլ զբաղվում էին սոցիալական խնդիրների լուծմամբ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մտքեր է փոխանակել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Տիգրան Ավինյանի՝ որպես Երևանի քաղաքապետ ընտրվելու և դրա կապակցությամբ տեղի ունեցած երդմնակալության արարողությունից անցել է մոտ մեկ ամիս։
Քաղաքական որոշ գործիչներ ասում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի պետական ինստիտուտներ չպետք է գործեն, դա ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտում կա այս դիմադրությունն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների լինելիության:
Ինչի՞ համար են այսքան ոստիկան ավելացնում՝ իրենց անձնական վախերի համար։ Ոստիկանի աշխատավարձն ավելի բարձր է, քան դիրքում կանգնած պայմանագրայինի։
Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։
Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ:
Դռնբաց նիստը տեղի կունենա տեղի ժամանակով ժամը 15.00-ին Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում դատավոր Ջոան Դոնոհյուն՝ դատարանի նախագահը, կհրապարակի դատարանի որոշումը։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։45-ին, մարվել՝ 17։56-ին։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալուց, Շուշիում քոչարի պարելուց, մադրիդյան սկզբունքները գրողի ծոցը ուղարկելուց հետո, Նիկոլն անցավ Արցախի հանձնման հաջորդ փուլին։
Երեկվա քննարկման ժամանակ տեղեկացա, որ գործադիր իշխանությունը (իրավապահ համակարգը), ձերբակալման առկա կարգավորումները շրջանցելու նպատակով, պլանավորում է Օրենքում նախատեսել ձերբակալման բազմաթիվ տեսակների մեջ ևս մեկը՝ «ապացույցների հիման վրա ձերբակալում»։
Գուրգեն Մ.-ն ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:
Թուրք բլոգեր և սոցիալական հարթակներում հայտնի որպես «Սոցմեդիայի ինֆլյուենսեր» Վարթոլու Օզերը նոյեմբերի 9-ին կատարած գրառմանը կից տեղադրած տեսանյութում հանրության ցույց է տվել Թուրքիայի դպրոցներում տիրող իրավիճակը:
Կատարվում է նախաքննություն:
Մատենագիտությունը դեռ Չարենցի 100-ամյակին պետք է պատրաստվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը կյանքի չի կոչվել: Վերջապես մեծ գրողի 125-ամյակի առթիվ հնարավոր է եղել կազմել և հրատարակել գիրքը:
Ամերիկյան «Bloomberg» պարբերականն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, Գազայի ճգնաժամին և պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:
Տղամարդը բնական ձգողություն է զգում դեպի կինը, կինն էլ` դեպի տղամարդը: Եթե չլիներ այդ քաշող ուժը, ապա ոչ ոք, երբևէ չէր համարձակվի ընտանիք ստեղծել: Մարդիկ կմտածեին այն դժվարությունների մասին, որոնք սպասվում են իրենց ընտանիքում` կապված երեխաների դաստիարակության և այլ ընտանեկան գործերի հետ, և այդ պատճառով էլ երբեք չէին որոշի ամուսնանալ: Առաջին մարդկանց անկումից հետո, որոշ մարդիկ կարող են ունենալ հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ, մյուսները` տաս, երեսուն և այլն: Բայց որտեղի՞ց այսօր կգտնես մարդկանց, որոնք ընդամենը հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ կունենան, այսինքն մարդկանց` մաքուր ու առաքինի մտածելակերպով:
Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանի կառավարությունը ծրագրում է նոյեմբերի 20-21-ն արհեստական անձրև առաջացնել՝ օգնելու քաղաքացիներին, որոնք շնչահեղձ են լինում օդի որակի կտրուկ վատթարացման պատճառով:
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ստացել է հոկտեմբերին Ա Սերիայի լավագույն խաղացողի մրցանակը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի քաղաքական դաշտը մաքրվել է «դեկորատիվ և ապակառուցողական» կուսակցություններից, հայտնում է ԲելՏա-ն՝ նշելով, որ Լուկաշենկոն հայտարարությունը հնչեցրել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Մասնագետի խոսքով՝ օրգանիզմին ու նյարդային համակարգին կարելի է աջակցել ոչ միայն դեղամիջոցներով ու առողջ ապրելակերպով, այլ նաև սպիտակուցներով հարուստ որոշ մթերքներով, որոնք անհրաժեշտ են էներգիայի և մտավոր գործունեության համար։ Դրանք են՝ միսը, ձուն, ձուկը, կաթնամթերքը, մանրամասնել է բժիշկը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է արտահայտվել Եվրամիության և Կիևի միջև Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն։
ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածը կմնա Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։
Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը «հեղափոխության» ձեռքբերումների թվում մշտապես հիշատակում էր անշարժ գույքի շուկայի ակտիվացումը։ Ասում էր, թե դա ոչ թե նրա հետևանք է, որ մարդիկ վաճառում են իրենց գույքը և հեռանում երկրից, այլ հակառակը՝ վաճառում են, որպեսզի ավելի լավը գնեն։ Դրանով է պայմանավորված, որ գործարքներն աճում են։
Իսրայելը պետք է բարելավի իր դիրքերը հրապարակային դաշտում, հրեական պետությունն այս առումով զիջում է ՀԱՄԱՍ շարժմանը։