Արմեն Չ.-ն հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայողների հետ, նոյեմբերի 9-ին, ժամը 11.50-ին, «Բավրա» սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Արմեն Չ.-ին: Նա հոկտեմբերի 12-ից Մոսկվայի գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի (Կաշառակերությունը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:



