Թուրքիայի դպրոցներից մեկում ուսուցիչը ծեծել է աշակերտին

Թուրք բլոգեր և սոցիալական հարթակներում հայտնի որպես «Սոցմեդիայի ինֆլյուենսեր» Վարթոլու Օզերը նոյեմբերի 9-ին կատարած գրառմանը կից տեղադրած տեսանյութում հանրության ցույց է տվել Թուրքիայի դպրոցներում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է ուսուցիչը գրքով մի քանի անգամ ուժեղ հարվածում աշակերտի գլխին։

Չնայած աշակերտի՝ «Իմ ուսուցիչ, իմ ուսուցիչ» վանկարկումներին, ուսուցիչը շարունակել է ուժեղ հարվածները։ Վերջինս աշակերտին սպառնացել է․ «Հենց «Իմ ուսուցիչ» ասես, նորից եմ հարվածելու»:

Ինֆլյուենսերը տեղի ունեցածը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Հետո էլ ասում են, թե Թուրքիայում կրթությունը լավը չէ»,- ապա հեգնելով նշել․ «Հապա՛ տեսեք՝ ուսուցիչն ինչպես է մեծ նվիրումով գիրքը դնում իր աշակերտի գլխին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930