Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է արտահայտվել Եվրամիության և Կիևի միջև Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն։

«Ուկրաինան բոլոր առումներով պատրաստ չէ նրան, որ կարելի լինի խոսել ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների մասին», և այս հարցում Բուդապեշտի դիրքորոշումը հստակ է, նոյեմբերի 10-ին պետական ​​հեռուստատեսության եթերում ընդգծել է Հունգարիայի կառավարության ղեկավարը, տեղեկացնում է DW-ն։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը առաջարկել է բանակցություններ սկսել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ։ ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են Բրյուսելի դիրքորոշման վերաբերյալ որոշում կայացնել դեկտեմբերի կեսերին, սակայն նման որոշման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 պետությունների համաձայնությունը։

Վիկտոր Օրբանը ստանձնել է Հունգարիայի կառավարության ղեկավարումը 2010 թվականի մայիսին։ Քաղաքական գործիչը երկար տարիներ հակամարտության մեջ է Եվրահանձնաժողովի հետ մի շարք թեմաների շուրջ, այդ թվում՝ օրենքի գերակայության, դատական ​​համակարգի և ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության: Օրբանը բազմիցս փորձել է արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս