Շուրջ 55 տոկոսը չի վստահում Փաշինյանին. GALLUP International Association
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրել է հերթական հարցումների արդյունքները: Հարցումներն իրականացվել են նոյեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում՝ հանրապետության ամբողջ տարածքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի:
Հարցվածների կեսից ավելին, պարզվում է, չի վստահում Նիկոլ Փաշինյանին:
«Փաշինյանին լիովին վստահում է հարցվածների 20.4 տոկոսը: Ավելի շուտ վստահում է՝ 13.2 տոկոսը: Ավելի շուտ՝ չի վստահում 28.6 տոկոսը, և ընդհանրապես չի վստահում հարցված քաղաքացիների 35.5 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Նազելի Ստեփանյան