
32-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով բաժին էին տարել 32-ամյա Հովհաննես Խ.-ին և 21-ամյա Տիրան Ղ.-ին:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Հովհաննես Խ.-ն 2022 թ. հոկտեմբերի 27-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: