Անալենա Բերբոքը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհեկ անմար կրակի մոտ։
«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կան հավակնություններ, տարածքային պահանջներ կամ որոշակի վերապահումներ ինքնիշխանության նկատմամբ, երբ խոսք է գնում, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին». հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի կառավարությունն աջակցության նոր ծրագիր է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։
Իսրայելապաղեստինյան հակամարտության համատեքստում պաղեստինցի մի շարք ակտիվիստներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել Իսրայելի հարցում չսահմանափակվել միայն կոշտ հայտարարություններով և խոսքից անցնել գործի։
Լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ փոխվարչապետի՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խումբը «ֆորմալ առումով գործում է» ձևակերպումը նշանակո՞ւմ է, որ այն ֆորմալ դեռ կա, սակայն իրականում չի աշխատում, Օվերչուկը հակիրճ պատասխանել է.«Մենք ժամանակ առ ժամանակ շփվում ենք»:
Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ինքը փորձագետին հարցրել է՝ քննիչի կողմից հանձնարարություններ, մեկնաբանություններ, պարզաբանումներ եղե՞լ են փորձաքննության հետ կապված, ինչին նա պատասխանել է՝ հարցադրումներ են եղել:
Նիդերլանդները 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Het Financieele Dagblad թերթը՝ վկայակոչելով Նիդերլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կաիսա Օլոնգրենին:
ԱԺ պատգամավոր Քրիստինեդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` ի պատասխան իմ հարցին Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է շուրջ 200 քառ կմ տարածք:
«Թե՛ նախորդ տարվա բարձր տնտեսական աճը, թե՛ այս տարվա շարունակվող բարձր տնտեսական աճը (իհարկե, նախորդ տարվան զիջող) հիմնականում պայմանավորված է արտաքին գործոնով:
Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «կարևոր է այն, թե ինչպես է Իսրայելը պաշտպանվում», և կարևոր է անել ամեն բան՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, որոնք հայտնվել են փոխհրաձգությունների կենտրոնում։
Չեխական «Czech Airlines»-ը հրաժարվել է դեկտեմբերից Պրահա-Երևան-Պրահա նոր չվերթի գործարկումից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Դուֆկովան։
Էդուարդը զորակոչվել էր 2021թ․ փետրվարին․ այս տարի պետք է զորացրվեր, բայց երեք տարով պայմանագիր էր կնքել։ Սկզբում Մարտակերտում էր ծառայում, հետո դիմեց ու տեղափոխվեց «Եղնիկներ»։ Դիպուկահար էր, մինչ այդ էլ՝ դիրքի ավագ, ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար։
Բռնազավթված պաղեստինյան տարածքներում ճգնաժամը սաստկանում է, ուստի մենք և մեր գործընկերները երկուշաբթի օրը կհրապարակենք շտապ կոչ՝ տարվա մնացած ամիսների օգնության համար։ 2,7 միլիոն մարդու, այսինքն՝ Գազայի ամբողջ բնակչության և բռնազավթված Արևմտյան ափի 500 հազար մարդկանց կարիքների համարը ծախսերը գնահատվում են 1,2 միլիարդ դոլար
Ադրբեջանական դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել Մադաթ Բաբայանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:
Այս պահին բնակավայրերի 66 տոկոսն արդեն իսկ ապահովված է օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետով, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու լայնաշերտ ինտերնետից:
Դատախազությունից հիշեցնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):
Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցների՝ տրանսֆերտների ներհոսքի ծավալը ևս աճել է:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։
ՌԴ Պետդուման որոշում է ընդունել անժամկետ հետաձգել Ռուսաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։
ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության պաշտպանության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման» մասին զեկույցով:
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել անակնկալ ներխուժման ժամանակ պատանդ է վերցրել շուրջ 240 հոգու։ Ըստ ՄԱԿ-ի կողմից հուլիսին հրապարակված տվյալների՝ Իսրայելում կալանքի տակ է գտնվում 5000 պաղեստինցի, այդ թվում՝ 160 երեխա։
Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է: Նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
«Մեր հայրենիքը՝ Արցախը, գերեվարված է: Մնացել է ժողովուրդը: Նրանց նույնպես պետք է գրանցել ու ներկայացնել՝ որպես ցեղասպանության հետևանքով բռնի տեղահանվածներ: Իսկ գույքագրում այս պահին չի արվում: Չէ՞ ոնց հենց այդ փաստերն են հետագայում միջազգային ատյաններ դիմելու դեպքում ապացույց դառնալու տեղի ունեցած իրադարձությունների մասով»,- հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից Մետաքսե Հակոբյանը:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ամբղոջ տարածքում:
Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
Օրերս ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունից պարզաբանում էին ներկայացրել, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի շրջանակներում ռուսաստանյան կողմն առաջարկություններ է փոխանցել, որի համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, բայց պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից Հայաստանին չի ներկայացվել։