Գերասիմ Վարդանյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ՝ անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի՝ այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում»,- գրել է նա՝ հորդորելով իր քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս