Հայաստանում իշխանության ղեկին գտնվողները հստակ չեն ֆիքսում թշնամու կողմից օկուպացված տարածքի չափը․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ պատգամավոր Քրիստինեդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` ի պատասխան իմ հարցին Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է շուրջ 200 քառ կմ տարածք:
Նույն բովանդակությամբ պաշտոնական գրավոր հարցում արել էի 2022 թ. դեկտեմբերին Սուրեն Պապիկյանին:
Ստորև տեղադրում եմ այդ հարցման պաշտոնական պատասխանը, որտեղ ասվում է, որ 2022 թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139 քառ կմ տարածք:
Հատկանշական է, որ այդ թվերում ընդգրված չեն 2020 թ. ՀՀ տարածք ներխուժման հետևանքով օկուպացված տարածքները` մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհը, Սյունիքի դիրքերից ետ քաշման արդյունքում այլ տարածքների օկուպացիան:
Փաստ է, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվողները անգամ հստակ չեն ֆիքսում թշնամու կողմից օկուպացված տարածքի չափը, սակայն մեզ բոլորիս փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են մեզ պաշտպանելու համար:
Միայն պատկերացնել կարելի է` ինչ տպավորություն են այս մարդիկ թողնում միջազգային դերակատարների հետ բանակցելիս»։