ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 65 տոկոս. Քերոբյան
ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2023 թվականին Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական փոփոխություններ:
Այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Առաջին 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը ԵԱՏՄ երկրներից կազմել է մոտ 65 տոկոս՝ այն դեպքում, երբ մեր զբոսաշրջության աճը մի փոքր ավելի քիչ է, այսինքն՝ ԵԱՏՄ-ից եկող զբոսաշրջիկների քանակն առաջանցիկ աճ ունի»,-ասաց Քերոբյանը:
Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցների՝ տրանսֆերտների ներհոսքի ծավալը ևս աճել է: Ըստ նախարարի՝ հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր տրանսֆերտների աճը կազմել է 31.3 տոկոս, Ռուսաստանից տրանսֆերտները կազմել են 2.7 մլրդ ԱՄՆ դոլար, աճը եղել է 42 տոկոս