«Եթե Էրդողանը հիմա քայլեր ձեռնարկի, կարող է պատմության մեջ մտնել որպես 2-րդ Սալահադդին». պաղեստինցի ակտիվիստ

Իսրայելապաղեստինյան հակամարտության համատեքստում պաղեստինցի մի շարք ակտիվիստներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել Իսրայելի հարցում չսահմանափակվել միայն կոշտ հայտարարություններով և խոսքից անցնել գործի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ Հիջազիի կարծիքը նշյալ հարցի վերաբերյալ։ Պաղեստինցի ակտիվիստը կարծում է, որ Իսրայելը Թուրքիայի համար լուրջ խնդիր է։

«Թուրքիայի առջև մեծ հնարավորություն կա։ Եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմա քայլեր ձեռնարկի, նա կարող է պատմության մեջ մտնել որպես երկրորդ Սալահադդին Էյուբբի։ Եթե Թուրքիան հիմա չգործի, Իսրայելը Թուրքիայի դեմ քայլեր կձեռնարկի։ Թուրքիան բավականաչափ ուժ ունի։ Մենք պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկենք Իսրայելի դեմ»,- նշել է նա։

Նշենք, որ Սալահադդինը համարվում է Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը և Այյուբյան դինաստիայի հիմնադիրը։

Տեսանյութեր

Լրահոս