Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի անվտանգությունը. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի անվտանգությունը, սակայն այդ վայրենությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում միջազգային հանրության կողմից։

Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորն Արցախում լքված տներից մեկում է:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ամբղոջ տարածքում:

Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ. Մինչդեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ադրբեջանը պատասխանում էր, որ իրենք անպայման կապահովեն այդ ամենը։

Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։ Այդուհանդերձ, այդ վայրենությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930