Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930