
«Czech Airlines»–ը հրաժարվել է դեկտեմբերից Պրահա–Երևան–Պրահա նոր չվերթի գործարկումից

Չեխական «Czech Airlines»-ը հրաժարվել է դեկտեմբերից Պրահա-Երևան-Պրահա նոր չվերթի գործարկումից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Դուֆկովան։
«CSA ավիաընկերությունը հրաժարվել է 2023 թ. դեկտեմբերի սկզբից Պրահա-Երևան-Պրահա նոր չվերթի գործարկման մտադրությունից, քանի որ այդ երթուղու տոմսերը փոքր պահանջարկ են ունեցել։ Դա արվում է զուտ բիզնես նպատակներով»,- ասել է նա։
Ըստ Դուֆկովայի` տոմսերի ամրագրումը չի համապատասխանել ընկերության սպասելիքներին։
Միևնույն ժամանակ ավիաընկերությունը չի հրաժարվում դեպի Հայաստան թռիչքներ սկսելու գաղափարից. Վլադիմիր Դուֆկովայի խոսքով` հնարավոր է, որ այն իրականացվի 2024թ. ամառային սեզոնին: