Ադրբեջանում պահվող Մադաթ Բաբայանին 4 ամսով կալանավորել են

Ադրբեջանական դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել Մադաթ Բաբայանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ադրբեջանի պետական անվտանգությունը նոյեմբերի 2-ին էր հայտարարել, որ Բաբայանին ձերբակալել է դեռևս սեպտեմբերին։

Ըստ ադբեջանական ԶԼՄ-ների՝  Մադաթ Բաբայանը «մեղադրվում» է 5 հոդվածով, այդ թվում՝ ահաբեկչություն, բազմաթիվ անգամներ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել և պահել, զինված խմբավորումների կազմակերպում։

Նրան մեղադրում են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Բաբայանն ընդունել է մեղքն ու մանրամասն տեղեկություններ ներկայացրել կատարվածի մասին:

Տեսանյութեր

Լրահոս