«Հայաստանի նախատեսած անվտանգային մեխանիզմներն արդյունավետ դուրս չեկան». Միրզոյան
«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կան հավակնություններ, տարածքային պահանջներ կամ որոշակի վերապահումներ ինքնիշխանության նկատմամբ, երբ խոսք է գնում, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին». հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այդ մտավախությունները կան, բացի այդ, Հայաստանը չորս հարևաններից երկուսի հետ փակ սահմաններ ունի․
«Մենք մի քանի առումով՝ և քաղաքականապես, և անվտանգային, տեսանք, որ անվտանգային մեխանիզմները, որ նախատեսել էր Հայաստանը, իրականում արդյունավետ դուրս չեկան։ Այնպես որ, և քաղաքական երկխոսության, և անվտանգային, և տնտեսական փոխկապակցվածության, այդ թվում՝ էներգետիկ փոխկապակցվածության առումով, և, ընդհանրապես, արժեքների առումով Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները ԵՄ–ի, նրա անդամ երկրների, Գերմանիայի հետ։
Մենք սրա գիտակցումը տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ եվրոպական երկրների, ԵՄ կողմից»,- ասել է Արարատ Միրզոյանը։