«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Ցավոք, թուրք-ադրբեջանական զույգը պարբերաբար «детский мат» է անում Հայաստանին գեոպոլիտիկ շախմատային խաղում: Գրանադա-Բիշքեկ արանքում մենք այնպիսի բացահայտ, շախմատային լեզվով ասած՝ зевок թույլ տվեցինք, որ Ալիևը հերթական անգամ անթաքույց ծաղրեց Փաշինյանին և ի դեմս իրեն՝ Հայաստանին՝ հեգնելով Գրանադա գնալու համար՝ 6 ժամ ծախսելու, իսկ Բիշքեկի համար՝ 3 ժամ չունենալու համար:
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում վաղը կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով. ակնկալվում է, որ առաջնորդները համատեղ փաստաթղթեր կստորագրեն։ Այսօր նախատեսված է Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։