Բաժիններ՝

Մերցը չեղարկել է այսօրվա հանդիպումները՝ քննարկելու համար ԱՄՆ խաղաղության պլանը Թրամփի եւ Զելենսկու հետ․ Bild

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուրբաթ անսպասելիորեն չեղարկել է մի քանի հանդիպումներ՝ Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալու համար, այս մասին տեղեկացրել է գերմանական Bild պարբերականը։

«Քննարկումը, հավանաբար, կկենտրոնանա Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագրի վրա, որը պահանջում է էական զիջումներ Ուկրաինայից»,- գրել է ռուսալեզու Bild թելեգրամ-ալիքը։

Ինչպես տեղեկացրել է Bild-ը, գերմանական կողմը զրույցների բովանդակությունը կհրապարակի «միայն զրուցակիցների հետ համաձայնեցնելուց հետո»։

Բրիտանական Sky News հեռուստաալիքը ուրբաթ, հղում կատարելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ Զելենսկին մտադիր է քննարկել ամերիկյան ծրագիրը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջնորդների հետ, ապա հաջորդ շաբաթ զանգահարել Դոնալդ Թրամփին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930