«Կարծես թե ճիշտ ենք դիրքավորվում․․․» ․ Արամ Սարգսյանը երազները պատմում է Ֆեյսբուքի՞ն

«Apple-ն առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները․  այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Apple ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հանդիպմանը»,- պաշտոնական հաղորդագրությամբ էին նշել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ տեղակացնելով նաև, որ Նարեկ Մկրտչյանն այցով եղել է նաև Google-ի կենտրոնակայանում, որտեղ ևս համագործակցության հեռանկարներն են քննարկվել։

Այս պաշտոնական ռելիզը չափազանց ոգևորել է արևմտյան հովերով տարված քաղաքական գործիչ Արամ Զավենի Սարգսյանին, և նա իր  մեծ-մեծ երազների մասին պատմել է ոչ թե ջրին, այլ Ֆեյսբուքին։

«Apple-ն առաջիկայում պատվիրակություն է նախատեսում ուղարկել Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության գործունեության հնարավոր ընդլայնման ուղղությունները։

Դեռ 2021 թվականի ընտրությունների ժամանակ ես ասում էի, որ ԱՄՆ-ը Չինաստանից դուրս է բերում իր հավաքման տեխնոլոգիական հոսքագծերը և տեղափոխում այլ երկրներ, ինչի արդյունքում Հայաստանում, ճիշտ դիրքավորման դեպքում, կարող է ստեղծվել մինչև 20 000 կանանց աշխատատեղ՝ 1500–2000 դոլար աշխատավարձով։

Կարդացեք նաև

Կարծես թե ճիշտ ենք դիրքավորվում, և փառք Տիրոջը…»,- գրել է Արամ Սարգսյանը՝ հավանաբար մոռանալով նշել՝ եթե հավատում եք, գրեք «Ամեն»։

Հիշենք, սակայն, թե նման քանի ծրագրերի մասին հայտարարվեց 2018 թվականից հետո, որոնք այդպես էլ մնացին ֆեյսբուքյան գրառման մակարդակում՝ չորացավ «չոր նավահանգստի» թեման, կիսատ մնացինին «Ֆլայ Առնայի» թռիչքները, տեսակ-տեսակ գործարանները և այլն։

Քանի որ ՏՏ ոլորտի մասին ենք խոսում, հետաքրքիր է՝ ամերիկյան Pay Pal-ից ի՞նչ կա․ ճիշտ ե՞ն տեղեկությունները, որ հայկական բանկերն են խոչընդոտում այս համակարգի լիարժեք մուտքը։

Տեսանյութեր

Լրահոս