«2025-ին հաստատված բյուջեի համեմատ պաշտպանության ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով». Նանե Կարապետյան

Նանե Կարապետյանը գրում է. «Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, անդրադառնալով պետական պարտքին, նշում է, որ թեև ընդդիմադիրները հաճախ են քննադատում, թե պետական պարտքը 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է, բայց եթե վերադառնայինք 2018թ․ պետական պարտքի մակարդակին, դա կնշանակեր, որ, օրինակ, պաշտպանության ծախսերը պետք է կրճատեինք։

Արդյունքում պարզ է դառնում, որ այն կառավարությունը, որը պետական պարտքի ավելացումը հիմնավորում էր տարբեր ոլորտներում ներդրումների անհրաժեշտությամբ և ծախսերի չկրճատմամբ, 2026 թվականի բյուջեով նախատեսում է ծախսերի ամենամեծ կրճատումը կատարել հենց պաշտպանության ոլորտում։

2025-ին հաստատված բյուջեի համեմատ պաշտպանության ծախսերը կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930