Բաժիններ՝

ԵՄ-ն պաշտոնական ծանուցումներ չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների շուրջ. Կոշտա

Եվրամիությունը ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության առաջարկների շուրջ և «անհեթեթություն» է համարում ցանկացած մեկնաբանություն այդ առիթով:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան մամուլի ասուլիսում՝ նոյեմբերի 22-ին Յոհանեսբուրգում մեկնարկող Մեծ քսանյակի (G20) երկրների գագաթնաժողովի նախօրյակին:

«Եվրամիությանը ոչ մի պլան չեն հանձնել պաշտոնական ճանապարհով, ուստի հիմա փորձել մեկնաբանել դա անհեթեթություն է», – Կոշտայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն «հանձնառու է մնում Կիևին անդրդվելի աջակցություն ցուցաբերելու հարցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս