Այս պահին հիմնավոր պատճառ չկա, որ ՌԴ-ն գազը կարող է թանկացնել. Էդուարդ Աղաջանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Հռոմի ստատուտի վավերացմամբ պայմանավորված ՌԴ-ի կոշտ արձագանքի մասին, ասաց, թե ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս նշել են իրենց դիրքորոշումը Հռոմի ստատուտի ընդունման վերաբերյալ։

«Այն դրական կողմերը, որը կհետևի դրա ընդունմանը ՀՀ անվտանգային համակարգի ձևավորման տեսանկյունից, բազմիցս կրկնել ենք, որ սա որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից։ Սա մենք փոխանցել ենք նաև մեր ռուս գործընկերներին, այսքանով ամեն ինչ ասված է։

ՌԴ-ի արձագանքները, որոնց մասին խոսում եք, բնականաբար, մենք դրանց ծանոթ ենք, և դրանից մեր դիրքորոշումը չի փոխվում, որովհետև Հայաստանը սուվերեն պետություն է, և մենք պետք է բացառապես առաջնորդվենք ՀՀ պետական շահերով»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը։

Լրագրողի հարցին, թե ՀՀ շահը ո՞րն է, որ այդ փաստաթուղթը վավերացնում է, իշխանական պատգամավորը պատասխանեց, թե քիչ առաջ բոլորն էլ լսում էին քննարկումը, դրա բովանդակությունը։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ իմ և իմ գործընկերների հարցադրումները հնարավորինս պատասխանում են ձեր բարձրացրած հարցերին։

ՀՀ ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի»,- հավելեց նա։

Լրագրողի հարցին՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, աթա՞ր պետք է վառել, Է. Աղաջանյանը պատասխանեց, որ այս պահին որևէ հիմնավոր պատճառ՝ պնդելու, թե նման քայլեր կլինեն, չկա։

«Եթե լինի՝ ՀՀ-ն ունի ղեկավարություն և կիրականացնի համապատասխան քայլեր»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031