ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Հռոմի ստատուտի վավերացմամբ պայմանավորված ՌԴ-ի կոշտ արձագանքի մասին, ասաց, թե ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս նշել են իրենց դիրքորոշումը Հռոմի ստատուտի ընդունման վերաբերյալ։
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին մի քանի հարց ուղղեցին, մասնավորապես՝ խնջույքներ կազմակերպո՞ւմ է, թմրամիջոցներ օգտագործո՞ւմ է: Լրագրողների այս հարցերի հիմք էր հանդիսացել երեկ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքը՝ ուղղված ՆԳ նախարարին, թե այսօր միջին վիճակագրական խնջույքներն առանց թմրանյութերի չեն անցնում։
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է տվյալ հանձնաժողովի անդամ պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ մինչև տարվա վերջ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն։ Նա նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը ստացել է ադրբեջանական առաջարկները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
«Ես տպավորություն ունեմ, որ մենք իսկապես իրար չենք լսում և եկել ենք ընդամենը ելույթ ունենալու, մեր հարցերը հնչեցնելու համար։ Կարծում եմ՝ ելույթիս մեծ մասը նվիրեցի այն հարցին, որում ընդգծվում էր միջազգային հանրության կողմից ընկալելի լինելն և դրան ուղղված մեր ջանքերը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում անդրադարձել է իր կողմից հնչեցված՝ «ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունը, անվտանգությունը՝ այդ թվում» և շատերի կողմից քննադատված հայտարարությանը:
«Նա կրկնում է այն, ինչ իրենց ասել են իրենց հետ սեմինարներ պարապողները: Նա բացարձակապես չգիտի այն առանձնահատկությունները, որոնք վերաբերում են Արցախի հիմնահարցին: Ի՞նչ եք արել ռեսուրս ունենալու համար մինչև 2020 թվականը և դրանից հետո. Ոչի՛նչ: Առնվազն ամեն ինչ արվել է, որ ամբողջությամբ քայքայվի բանակը և խաթարվի ժողովրդի հոգեբանական վիճակը»:
«Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախաձեռնությունը չորս տարի է՝ փորձում է Կառավարության թույլտվությունը ստանալ՝ վերականգնելու Պարիս Հերունու ստեղծած աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը: Նախաձեռնության անդամների պնդմամբ, սակայն, իրենց այս նպատակի իրագործումը բախվում է արհեստածին խոչընդոտների: