
Վրաստանում կենսաթոշակը կբարձրանա

2024 թվականին տարիքային կե նսաթոշակը կբարձրանա բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար, ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ վարչապետի հայտարարության՝ կենսաթոշակը կբարձրանա հետևյալ կերպ.
- 70 և բարձր տարիքի կենսաթոշակը կբարձրանա 50 լարիով և կկազմի 415 լարի,
- բարձրադիր գոտիներում բնակվող 70 և ավելի բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 500 լարի,
- մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով և կկազմի 315 լարի,
- բարձրադիր գոտիներում բնակվող մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 380 լարի:
Վարչապետը հայտարարել է՝ առողջապահության և սոցիալական ծրագրերի բյուջեն ավելանում է 870 մլն լարիով: