Ինչո՞ւ են սրանք անընդմեջ բզբզում արջին

Արման Աբովյանը գրում է․ «Այս իշխանության  հակառուսական քայլերն իրականում աննորմալության են հասնում։

Բոլոր նրանք, ովքեր հիմա ռուսատյացությունից գժված, քաղաքական հիմարությունով են զբաղվում հայկական ԶԼՄ-ներում և սոցցանցերում, այդ մարդիկ կամ աներևակայելի բութ են, կամ պարզապես չեն հասկանում, որ Հռոմի ստատուտի վավերացումը անխուսափելիորեն կհանգեցնի հարաբերությունների կտրուկ վատթարացման ոչ միայն ռուսների, այլև իրանցիների և չինացիների հետ։

Հասկանալի է, որ Հռոմի ստատուտի վավերացումը բացառապես հակառուսական քայլ է, քանի որ բացի իշխանությունների կեղծ արդարացումներից, թե այդ մեխանիզմը Հայաստանում ընդունվում է բացառապես «ադրբեջանցի ռազմական հանցագործներին պատժելու» համար, մենք կոնկրետ ոչինչ չենք լսել Հայաստանի ներկայիս իշխանության հետագա իրավական քայլերի մասին։ Ավելին, հայկական ղեկավարությունը համեղ ուտում է, քաղցր խմում, հաճույքով շփվում, կատակներ անում և բանակցում նրանց հետ, ովքեր հայասպաններ են, այսինքն՝ Ալիևի և Էրդողանի։

Ես կարծում եմ, որ Հռոմի ստատուտի վավերացումը ինչ-որ վասալային երդում է Արևմուտքին՝ հակա-եվրասիական վեկտորը լիարժեք բռնելու համար։

Խոսքը ռուսների կամ իրանցիների մասին չէ, խոսքը մեր և հայության շահերի մասին է։

«Հայաստանի անկախության և պետականության» համար թավշյա պայքարողներն արդեն զրկել են երկիրը՝ և անկախությունից, և պետականությունից, երբ որոշել են Հայաստանում իրար բախել Արևմուտքին և Արևելքին:

Իսկ ռուսները կարող է՝ վատ դաշնակիցներ են, բայց նրանք ահավոր թշնամիներ են։

Չեք՞ հասկանում»։

Տեսանյութեր

Լրահոս