
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու շահավետ առաջարկը

Հենրիխ Մխիթարյանը, ում պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ըստ իտալական մամուլի, արաբական թիմերը պատրաստ են հայ կիսապաշտպանին կրկնակի վճարել։ Պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել 2 տարով` տարեկան 3 միլիոն եվրո արժողությամբ։
Միլանյան ակումբը արդեն իսկ սկսել է նոր պայմանագիր կնքելու բանակցությունները հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։