Վայելեք ձեր պաշտոնները, պարոնայք. հիշաչար չեմ, բայց իմ հիշողությունը լավն է. Կարեն Հարությունյան

Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախը մեր աչքի առաջ ընկավ, հայաթափվեց, 1915-ից հետո ազգային ամենամեծ ողբերգության ականատեսը եղանք։

Եվ ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց։

Բոլորը երևի շատ հանգիստ են իրենց խղճի հետ կամ պաշտոնն ավելի թանկ է։ Իսկ Արցախի մասին իրենց տարիների ճամարտակումները պետք էին ընդամենը կարիերային առաջընթացի համար։

Վայելեք ձեր պաշտոնները, պարոնայք։

Ես հիշաչար չեմ, բայց իմ հիշողությունը լավն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930