Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախից Հայաստան ճանապարհին՝ Բերձորում տեղակայված անցակետում: Ռուսական РБК-ին այս մասին հայտնել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:
Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:
ԱՄՆ-ից տեսնում են՝ ինչ է կատարվում Իրանում, իսկ Երևանում ընդդիմության հետ տեղի ունեցողը` չեն տեսնում
Վստահության ապացույց առ այն, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են։ Այդ մասին հայտնում է Թինա Կանդելակին։
Արևմուտքը խրախուսում է ՀՀ-ին տարածքային ամբողջականության պատասխանատվությունը ՌԴ-ի վրա դնել. Զախարովա
Այս աղետը վերջ կունենա, թե ոչ՝ մեծապես կախված է մեզանից։ Պարզապես ճիշտ պետք է գնահատենք՝ 44-օրյա պատերազմը մենք անվանեցինք արցախյան, բայց այն պատերազմ էր Հայաստանի դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով 2020 թվականի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 3-րդ տարելիցի և այսօր էլ շարունակվող պատերազմի մասին։
Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը դեռևս վաստակել է 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակում 18-րդն է:
Այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում
Ադրբեջանցիները կրակում են Չարեքթար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի վրա
Պետքարտուղարն այդ հետախոսազրույցում ընդգծել է, որ նախագահ Ալիևը, ասել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։
Պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսում է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը քննարկվել է եվրոպական գործընկերների հետ։
Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ–ի պատասխանը։
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ այս կամ այն սոցիալական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, կամավորների ներուժը կօգտագործվի։
Մարդկանց հաշվառման վայրում առաջին բուժօգնության կետերում գոնե տրամադրեք մեկ շաբաթվա համար հետևյալ խմբերի դեղերը մինչև բռնի տարհանվածները հասնեն իրենց կացարանները և հաշվառվեն տեղամասաային արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկմումն իրականացնող բուժհաստատություններում:
ՍիվիլՆեթի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ չհաղորդեց։
Զախարովան անդրադարձավ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային
Ռուսաստանը երբեք հայ-ռուսական հարաբերությունների սրման նախաձեռնողը չի եղել. Զախարովա
«Շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը ՌԴ խաղաղապահ զորախումբն է, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը»,- նշեց Զախարովան։
Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։ Նախկինն՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։
Ինչպե՞ս կարող է պերֆեկտթիվիներով, «նիկոլփաշինյաններով», «սամվելբաբայաններով», «լոսիքիսոներով», «գնելսարգսյաններով», «վահագնալեքսանյաններով» ու «հանրայինձայներ»-ով անընդհատ կերակրվող հասարակությունները չբարոյազրկվել: Որովհետև, որպեսզի կարողանան հայրենազրկել, պետք է հասարակությանն էլ դարձնեն իրենց նման:
ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիան Արցախից՝ պայթյունից վիրավորված 142 բնակչի է տեղափոխել ՀՀ
Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ներքո բռնի տեղահանվում են Արցախի բնիկ հայ ժողովուրդը, նրանք բռնել են գաղթի ճանապարհը՝ գալիս են Հայաստան։ Տեղահանված արցախահայության առաջին կանգառը Գորիսում է, որտեղ հաշվառվում են՝ ժամերով սոված ու ծարավ սպասելով հերթերի մեջ։
Մարզում ստեղծվել է 350-հոգանոց աշխատանքային խումբ, որի մեջ ներառված են բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզպետի ողջ աշխատակազմը:
<Մի գրամ պատասխանատվություն գոնե ունի էս մարդը, որ ինքնագովազդից առաջ մտածի, իսկ իր «չճանաչեցին» խոսքերից հետո կարող ա էլ տղամարդկանց չթողնեն դուրս գան կամ էդ մարդիկ ադրբեջանական բանտում հայտնվեն, ինչպես իր «նախկին վարորդը»։ Տարրական ֆայմ չունի՞, թե՞ դիտմամբ ա անում»:
Ուրախ, զվարթ նստած պատմում ա, ոնց ա թողել իր քաղաքական ուժի ընտրողներին, գաղթի ճանապարհին հազարավոր մարդկանց, իսկական տղերքին, որոնք մինչև վերջ մնում են ու փորձում են քաոսը կասեցնել ու հասել Երևան ադրբեջանցիներին անցակետում «բարևելով»։
Այս օրերին կոորդինացիոն կենտրոնում են տարբեր երկրներից ժամանած լրագրողներ։ Ամիսներ շարունակ ԼՂ անօրինական շրջափակման մասին լռող արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն այսօր փորձում են ներկայացնել իրավիճակը Գորիսից, վավերագրել կատարվողն ու միջազգային հանրության ուշադրությունը բևեռել ծավալվող հումանիտար աղետի վրա։
Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից:
Միացյալ Նահանգների իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը նրանց կտրամադրի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարությունում: