«Խոռային ելույթներ և «զառանցանք». այսպես է որակում ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ՀՀԿ-ի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հասցեին վերջին օրերին հնչող գնահատականները, որ՝ նրանք են բերել Փաշինյանին, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, և այլն:
«Ես անձամբ այս թեմայի մասին խոսել եմ բոլոր հանդիպումների ժամանակ և նշել եմ՝ ցավոք սրտի, իրավական ճանապարհը Բաքվում պահվող մեր ռազմագերիների և պատանդառված անձանց իրավունքների պաշտպանության հարցում անկարող է, և մենք դրա ապացույցներին ամեն օր ենք առնչվում»,- ամերիկյան այցերն ամփոփող ասուլիսի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցադրումներին՝ նշեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է:
Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ հանուն հայրենիքի՝ մի կողմ է դրել իր ընդդիմադիր կեցվածքը և օրեր առաջ կապ է հաստատել ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ իր օգնությունն առաջարկելով ՄԱԿ-ում, սակայն նրան ասել են, որ այս պահին անելիք չկա:
«ՀՀ-ն շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին», «միջազգային հանրության կողմից կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը», «առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը», և այլն. Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստն ամփոփելով՝ ահա այս և այլ հայտարարություններով այսօր Կառավարության նիստը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե 8 ամիս շրջափակումից հետո, բացի արձանագրումներից, ի՞նչ դինամիկա պետք է սպասել շրջափակված Արցախի հարցով:
Քաղաքագետ Թևան Պողոսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից առաջ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում բարձրաձայնվող մտահոգությունները համարում է լեգիտիմ՝ հաշվի առնելով գործող իշխանությունների դիվանագիտական ձախողումներն ու թշնամու մարտավարությունը: «Ցանկացած գործողություն, երբ որևէ երկիր՝ հատկապես ՄԱԿ անդամ, որն ուզում է ՄԱԿ գործիքակազմին դիմել, պետք է ունակ լինի հաշվարկելու բոլոր սցենարները՝ արդյո՞ք կկարողանա այդ գործիքը կիրառել այնպես, որ […]
Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցը։
Փաշինյանն ու նրա նմանները պատմության մեջ մնալու են Հերոստրատի նման. Էդուարդ Շարմազանով
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից 3 ամսից ավելի Լաչինի միջանցքն ապօրինի փակելու գործողություններին և այդ համատեքստում Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություններին:
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից. ադրբեջանցիները կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կյանքի ճանապարհ է և միակը, որն Արցախը կապում է Հայաստանին:
«Տեսականորեն, հնարավո՞ր է արդյոք, որ 2025թ. հետո Արցախում խաղաղապահների ներկայությունը պահանջված չլինի: