Լիդյա Մանթաշյանի կալանքի վերացումը ցուցիչ է՝ եթե տարբեր խմբերի միջև ձևավորվի միասնական մոտեցում, շատ բան կարելի կլինի փոխել․․․ Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Շատ լավ է, որ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց այսօր, և նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվեց։ Սա նշանակում է, որ հանրային ճնշումը չի կարող անարդյունք մնալ։ Իսկ հանրային ճնշումն այն է, երբ նույն հարցի մասին միանման դիրքորոշում են արտահայտում շատ տարբեր հայացքների ներկայացուցիչներ, որոնք ցանկացած այլ իրավիճակում դժվար թե կարողանային միակարծիք լինել։ Սա նաև ցուցիչ է, որ եթե որոշ թեմաների շուրջ տարբեր խմբերի ու անհատների միջև ձևավորվեն միասնական մոտեցումներ, շատ բան կարելի կլինի փոխել․․․»:

