
Դուք օրը ցերեկով մարդ էլ կուտեք. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է. «Մարդ այլեւս չի իմանում, ո՞րն է ճիշտ, այս երիցս անդաստիարակ,վարձու աշխատող զավթիչ իշխանության մեջ լմլմացող, վայրահաչող գոյացություններին արձագանքի, թե բանի տեղ չդնի, արհամարհի ու անցնի։
Բայց, եւ, հասկանում ես, որ չի կարելի սրանց ասածներին չհակադարձել, որովհետեւ ինչ սուտ ասես տարածում են, ինչ էշություն ասես հորինում են, ինչ մտացածին թեմա ասես տիրաժավորում են, ու, իրենց շեֆի ձեռագրին հավատարիմ, ընտրված քաղաքապետին, փաստաբանին, զոհվածի ծնողներին, կամ, պարզ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին իբր կաշառքի, իբր ապօրինության, իբր օրենքի դեմ քայլ կատարածի պիտակը կպցնելով սկսում են էդ մարդկանց հալածել, հետո՝ դիմակավորված մեկի հրահանգով ներխուժել ու մարդուն բառի բուն իմաստով, գողանալ ու տանել։ Այո, խոսքը Գյումրու ընտրված քաղաքապետի մասին է, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ վայրի հարձակում ընտրված ՏԻՄ կառույցի վրա։ Այդպես են անելու մինչեւ ընտրություն, քանի-որ ընդդիմադիր խոսք ասողները, ընդդիմադիր հայացք, համոզմունք ունեցողները սրանց շատ են խանգարելու, եւ իրենք դա լավ են հասկանում։ Ու էդ կեղծ թեմաները ծաղկեցնում են, որ իբր իրոք ինչ-որ հանցանքի համար են տանում մարդկանց։ Միշտ էլ դիրքորոշումս հայտնել եմ, ու էս դեպքում եւս չեմ կարող լռել, քանի որ էս պուճուրիկ մարդուկները, որ ոչնչից դարձել են «իշխանություն»- վարչապետ- Աժ նախագահ-փոխնախագահ-պատգամավոր-նախարար ու էլի չգիտես ինչ, համարձակվում են վայրահաչել լրագրողների եւ խմբագիրների հասցեին։ Ուզում եմ դրանց ասել, որ ձայները կտրեն, չհամարձակվեն վայրահաչել լրագրողների, խմբագիրների հասցեին։ Էդ մեծաբերան «տղեկի» անունն անգամ չեմ ուզում գրել, բայց եւ մտածում եմ, տեսնես նրա լուսահոգի լրագրող մայրը իր որդու էս պահվածքի համար ի՞նչ կասեր։
ԶԼՄ-ները հենց այն կարեւոր օղակն են, որ պահում են ձեր նման անարժանների կապը հասարակության հետ,զսպում են իրենց ներկայությամբ, չլինեին լրատվամիջոցները, դուք օրը ցերեկով մարդ էլ կուտեիք, հում-հում։ Խոսքս ի պաշտպանություն եւ «Հրապարակի» խմբագրին է վերաբերում եւ բոլոր այն լրագրողներին, որոնց հասցեին այս օրերին դրանք վայրահաչում են։
Անշուշտ իմ գործընկերները այս պաշտպանությանս կարիքը չունեն, բայց լռել չի կարելի, եթե երկիրը բաժանել են, մենք եւս պետք է դիրքավորվենք»։