Բաժիններ՝

Մեսսին նշել է, թե երիտասարդ արգենտինացիներից ով կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ ու հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե երիտասարդ արգենտինացիներից ով կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղ։

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Մեսսին առանձնացրել է «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասին, որը Մադրիդի «Ռեալի» սան է։

«Նիկո Պասը անհավանական մտածելակերպ ունի, և հենց դրա շնորհիվ է նա այնտեղ, որտեղ հիմա է։ Նա հրաշալի է կարդում խաղը և ունի բազմաթիվ որակներ։ Նա անկասկած համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղ է»,- Մեսսի խոսքերն է մեջբերում Fichajes-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Պասը իտալական «Կոմոյի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը երիտասարդ արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս