«Սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանը կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը»,- այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ ընդլայնված հանդիպումից հետո ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը՝ հավելյալ ռիսկեր չի՞ տեսնում արդյոք նրանում, որ Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինվում են սահմանապահ ստորաբաժանումներով, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով:
ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, ԵԱՀԿ-ն ունի մի շարք այլ գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կարող են ներկայացվել՝ սատարելու խաղաղության գործընթացին հայերի ու ադրբեջանցիների միջև:
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին և կմեկնարկի ժամը 20:30-ին:
Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ ս.թ. մարտի 7-ի դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում ծնված երեխա է:
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ սուբվեցիոն ծրագրերից մեկով ջրի պակասի խնդիրը լուծելու համար Չիվա գյուղում իրականացվում է դեռ խորհրդային տարիներից կառուցված, բայց չօգտագործվող ջրամբարի վերանորոգումը։
ԵԱՀԿ-ն շատ գործիքներ ունի, որոնք կարող են սատարել խաղաղության գործընթացին. ԵԱՀԿ գործող նախագահ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ
2023 թվականի հուշարձանների վերականգնման համար աննախադեպ ծավալի ֆինանսավորում է նախատեսված: Տարբեր ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կազմելու է շուրջ 1 մլրդ դրամ:
Հանդիպման ընթացքում կարևորվել են քույր քաղաքների միջև մշակութային` հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները։
«ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դերակատարությանը և այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը:
Աշխատանքային խմբի ղեկավարի, նախարարության Մոնիթորինգի և գնահատման բաժնի պետ Արթուր Եղիազարյանի խոսքով պետք է հաշվի առնենլ, որ կան երեխաներ, որոնք ունեն անձնական ցանկություններ:
Այսօր Սամարղանդում կայացած հանդիպումից հետո նման հայտարարություն են տարածել Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի արտգործնախարարները:
Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին:
Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող «Եվրոասֆալտ» ընկերության հետ։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության նվազման համար կարևորում է, որ խորհրդարանում պատգամավորները վեճերի ժամանակ նման բառամթերք չօգտագործեն:
Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին։
Հենց այս ադրբեջանցուն են քիչ առաջ բռնել Կապանում:
Անդրադառնալով Երևանի և Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև դեռևս 2021 թ. բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին մտադրությունների հուշագրին՝ գերմանական կողմը հույս է հայտնել, որ այն կարող է վերաճել ծրագրային հստակ գործակցության
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիի հետ։
Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել է ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին, ասաց, որ դրական տեղաշարժ է նկատվում.
Իշխանությունը շտապում էր Քաշաթաղը հանձնել, ինչն ունեցավ իր հետևանքը. Տիգրան Աբրահամյան
«Եթե խնդիրը դիտարկում ենք Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի տեսանկյունից, ապա հիմնական խնդիրը սկսվում է այն կետից, երբ քաղաքական պայմանավորվածություն ունենալով Ադրբեջանի հետ՝ ապրիլի 1-ից կատարելու երթուղու փոփոխություններ, նոր բնագծեր ձևավորելու առումով իշխանությունը ժամանակին քաղաքական համապատասխան որոշում չի ունեցել, կամ եղել է այնպիսի քաղաքական որոշում, որի պարագայում Հայաստանը հայտնվել է այսպիսի իրավիճակում»։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Արցախին։ Իշխանական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ, երբ «Հայաստանն ասում է, թե Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որոշ շրջանակներ դա հասկանում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի […]