Ո՞վ է տեսանյութի և արդեն վնասազերծված ադրբեջանցին, ի՞նչ է ասում տեսանյութում

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

«Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,-գրված էր shamshyan.com-ում:

Քիչ առաջ 168.am-ը գրել էր, որ ըստ ԶՊՄԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների՝ սպանությունը կատարել է Հայաստանի Սիսիան համայնքի բնակավայրեր ներթափանցած 2-րդ ադրբեջանցին:

«Եկել են Նախիջևանով, հասել Վահանավանքի վերևի աջ կողմի սարը, Շղարշիկ բնակավայրում էլ տեղի է ունեցել սպանությունը»,-ասաց մեր աղբյուրը:

Ըստ նրա՝ սպանությունը կատարելուց հետո ադրբեջանցին վերցրել է ԶՊՄԿ-ի սպանված պահնորդի հեռախոսը, այդ հեռախոսով ուղիղ եթեր արել, սպառնացել հայերին ու հանգիստ հեռացել: Տեղեկություններ կան, որ Կովսականով անցել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ:

Ահա այդ ադրբեջանցու ուղիղ հեռարձակման տեսանյութը:

«Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել են Հայաստան (մեջ)։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք մահացել։ Աստված տա, չենք մահանա։ Եթե մահանանք էլ մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»,-տեսանյութում ասում է ադրբեջանցին:

Հենց այս ադրբեջանցուն են քիչ առաջ բռնել Կապանում:

Տեսանյութեր

Լրահոս