Բաժիններ՝

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին և 14-ին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-16-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում

Ապրիլի 13-ի կեսօրից հետո, 14-ին սպասվում է, 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս