Եթե ադրբեջանցիները այսպես կատաղի ատում են մեր Եկեղեցիները և գերեզմանատները, ապա պատկերացնում եք, թե ինչպես են իրենք ատում մեզ…ողջերին. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է.  «Երբ սրանք հերթական անգամ կսկսեն ձեզ պատմել  «խաղաղության, համակեցության և առևտրի մասին» ադրբեջանցիների հետ պարզապես հիշեք, որ սրանց ադրբեջանցի սիրելիս  «գորընկերներ» հետևողականորեն ոչնչացնում են հայերի հետքը Արցախում։

Իսկ հիմա պարզապես տրամաբանենք.

եթե ադրբեջանցիները այսպես կատաղի ատում են մեր Եկեղեցիները և գերեզմանատները, ապա պատկերացնում եք, թե ինչպես են իրենք ատում մեզ…ողջերին։

Ով չի ցանկանում առերեսվել այս իրականության հետ, ապա խորհուրդ կտամ  «ծառ էր տնկել» իր և իրականության միջև…դե որ հանկարծ չնեղվի տեսնելով իրականությունը։

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, հայտնում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ղեկավար Րաֆֆի Քորթոշյանը

Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել 1998 թ. մայիսի 31-ին»։

Տեսանյութեր

Լրահոս