Մբապեն ու Մադրիդի «Ռեալն» արդեն պայմանագիր են կնքել փետրվարին
Ֆրանսիայում պնդում են, որ Կիլիան Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։
Sports.fr-ի լրագրող Աբդելլա Բուլմայի փոխանցմամբ՝ կողմերն արդեն պաշտոնապես ստորագրել են փաստաթղթերը։ Դա տեղի է ունեցել փետրվարի 21-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին, ինչը հարձակվողին հնարավորություն է տալիս հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։